01:35  ,  21 ապրիլի, 2023

Կոնֆերենցիաների լիգա․ «Բազելն» ուժեղ էր «Նիցայից» եւ կխաղա կիսաեզրափակիչում (տեսանյութ)

Շվեցարական «Բազելը» հաղթահարեց ֆրանսիական «Նիցայի» արգելքը եւ դուրս եկավ ՈւԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի կիսաեզրափակիչ։

«Նիցան» քառորդ եզրափակիչի պատասխան խաղում տանը պարտվեց 1:2 հաշվով լրացուցիչ ժամանակում։

Կիսաեզրափակիչում «Բազելի» մրցակիցը կլինի իտալական «Ֆիորենտինան», որը պայքարից դուրս է թողել լեհական «Լեխ Պոզնանին» (4:1, 2:3)

Կոնֆերենցիաների լիգա, քառորդ եզրափակիչ, պատասխան հանդիպում

«Նիցա» (Ֆրանսիա) - «Բազել» (Շվեյցարիա)՝ 1:2 (լրացուցիչ ժամանակ՝ 0:1), (տեսանյութ), (առաջին խաղ՝ 2:2)

Գաետան Լաբորդե, 9 - Ժան-Կեւին Օգուստեն, 86, Կասիմ Ադամս, 98

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում