01:08  ,  21 ապրիլի, 2023

Կոնֆերենցիաների լիգա․ «Վեստ Հեմը» կիսաեզրափակիչում է (տեսանյութ)

Լոնդոնի «Վեստ Հեմը» դուրս եկավ ֆուտբոլի ՈւԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի կիսաեզրափակիչ։

Անգլիական թիմը քառորդ եզրափակիչի պատասխան խաղում ընդունեց բելգիական «Գենտին» եւ հաղթեց 4:1 հաշվով։ Առաջին խաղում գրանցվել էր ոչ ոքի՝ 1:1:

Կիսաեզրափակիչում «Վեստ Հեմի» մրցակիցը կլինի հոլանդական «ԱԶ Ալկմարը», որը պայքարից դուրս էր թողել բելգիական «Անդերլեխտին»։

Կոնֆերենցիաների լիգա, քառորդ եզրափակիչ, պատասխան հանդիպում

«Վեստ Հեմ» (Անգլիա) - «Գենտ» (Բելգիա)՝ 4:1 (տեսանյութ), (առաջին խաղ՝ 1:1)

Մայքլ Անտոնիո, 37, 63, Լուկաս Պակետա, 55, 11մ, Դեքլան Ռայս, 58 - Ուգո Կեյպերս, 26

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում