20:16  ,  19 ապրիլի, 2023

Սամբոյի ԵԱ․ Արսեն Խանջյանը նվաճեց տիտղոսը

Հայաստանի ներկայացուցիչ Արսեն Խանջյանը նվաճեց Իսրայելի Հայֆա քաղաքում անցկացվող սամբոյի Եվրոպայի առաջնության ոսկե մեդալը։

Մարզական սամբոյի 98 կգ քաշային կարգի եզրափակիչում Արսեն Խանջյանը պարտության մատնեց Վրաստանի ներկայացուցիչ Դավիդի Լոռիաշվիլուն։

Արսեն Խանջյանը նախորդ երկու գոտեմարտերում հաղթել էր Ռուսաստանի ներկայացուցիչ Չեռնոսկուլովին եւ ադրբեջանցի Ջավադզադեին։

Մարզական սամբոյի 64կգ և 79 կգ քաշային կարգերում բրոնզե մեդալներ են  նվաճել համապատասխանաբար՝ Նարեկ Դալլաքյանը և Բորիս Շատվերյանը, մարտական սամբոյի 58 կգ կարգում՝ Մխիթար Մխիթարյանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում