16:57  ,  19 ապրիլի, 2023

ԵԱ․ Նարեկ Դալլաքյանն ու Բորիս Շատվերյանը՝ բրոնզե մեդալակիրներ

Իսրայելի Հայֆա քաղաքում անցկացվող սամբոյի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի թիմը նվաճել է երկու բրոնզե մեդալ։

Մարզական սամբոյի 64 կգ և 79 կգ քաշային կարգերում բրոնզե մեդալների արժանացան, համապատասխանաբար՝ Նարեկ Դալլաքյանը և Բորիս Շատվերյանը, հաղորդում է ՀՍՖ-ի մամուլի ծառայությունը:

98 կգ քաշային կարգում Արսեն Խանջյանը դուրս է եկել եզրափակիչ եւ կգոտեմարտի Վրաստանի ներկայացուցիչ Դավիդի Լոռիաշվիլու հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս