00:44  ,  17 ապրիլի, 2023

«Ռոմայի» երրորդ անընդմեջ հաղթանակը (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 30-րդ տուրում «Ռոման» ընդունեց «Ուդինեզեին»։ Պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմն առավելության հասավ 3:0 հաշվով։

Հռոմեական թիմից աչքի ընկան իտալացի կիսապաշտպաններ Էդոարդո Բովեն ու Լորենցո Պելեգրինին եւ անգլիացի հարձակվող Թեմի Աբրահամը։

«Ռոման» երրորդ անընդմեջ հաղթանակը տարավ Ա Սերիայում եւ 56 միավորով ամրապնդվեց երրորդ տեղում։ «Ռոման» 3 միավոր առաջ է չորրորդ տեղում գտնվող «Միլանից»։ Երկրորդ տեղում ընթացող «Լացիոն» ունի 61 միավոր։ «Ուդինեզեն» 12-րդն է՝ 39 միավոր։

Իտալիայի առաջնություն, 30-րդ տուր

«Ռոմա» - «Ուդինեզե»՝ 3:0 (տեսանյութ)

Էդոարդո Բովե, 37, Լորենցո Պելեգրինի, 55, Թեմի Աբրահամ, 90+1

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս