00:36  ,  16 ապրիլի, 2023

«Ինտերը» պարտվեց «Մոնցային» (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 30-րդ տուրում փոխչեմպիոն «Ինտերը» Միլանում ըդնունեց «Մոնցային»։ Իտալացի Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմը պարտություն կրեց նվազագույն հաշվով։

Հայաստանի հավաքականի նախկին ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն «Ինտերի» մեկնարկային կազմում էր եւ դեղին քարտ ստացավ 66-րդ րոպեին։ 71-րդ րոպեին նրան փոխարինեց թուրք կիսապաշտպան Հական Չալհանօգլուն։

78-րդ րոպեին «Մոնցան» կարողացավ բացել խաղի հաշիվը։ Աչքի ընկավ իտալացի պաշտպան Լուկա Կալդիրոլան։

«Ինտերը» 51 միավորով 5-րդն է, «Մոնցան» 12-րդն է՝ 38 միավոր։

Իտալիայի առաջնություն, 30-րդ տուր

«Ինտեր» - «Մոնցա»՝ 0:1 (տեսանյութ)

Լուկա Կալդիրոլա, 78

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով