18:51  ,  15 ապրիլի, 2023

«Միլանը» ոչ ոքի խաղաց «Բոլոնիայի» հետ (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 30-րդ տուրում չեմպիոն «Միլանը» հյուրընկալվեց «Բոլոնիային»։ Գրանցվեց ոչ ոքի՝ 1:1:

Արդեն առաջին րոպեին խաղի հաշիվը բացեցին դաշտի տերերը։ Իտալացի հարձակվող Նիկոլա Սանսոնեն գրավեց ֆրանսիացի Միկ Մենիանի պաշտպանած դարպասը։

Իտալացի Ստեֆանո Պիոլիի գլխավորած թիմին պարտությունից փրկեց իտալացի կիսապաշտպան Տոմազո Պոբեգայի գոլի շնորհիվ։

«Միլանը» 53 միավորով չորրորդն է, «Բոլոնիան» 8-րդն է՝ 44 միավոր։

Իտալիայի առաջնություն, 30-րդ տուր

«Բոլոնիա» - «Միլան»՝ 1:1 (տեսանյութ)

Նիկոլա Սանսոնե, 1 - Տոմազո Պոբեգա, 40

«Նապոլի» - «Վերոնա»՝ 20:00 (Երեւանի ժամանակ)

«Ինտեր» - «Մոնցա»՝ 22:45

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով