00:41  ,  15 ապրիլի, 2023

«Լացիոյի» վստահ հաղթանակը (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 30-րդ տուրում Հռոմի «Լացիոն» հյուրընկալվեց «Սպեցիային» եւ հաղթեց 3:0 հաշվով։

Իտալացի Մաուրիցիո Սարիի գլխավորած թիմին հաղթանակ բերեցին իտալացի հարձակվող Չիրո Իմոբիլեի, բրազիլացի հարձակվող Ֆելիպե Անդերսոնի եւ բրազիլացի կիսապաշտպան Մարկոս Անտոնիոյի գոլերը։

«Լացիոն» 61 միավորով երկրորդն է եւ 8 միավոր առաջ է երրորդ տեղում գտնվող «Ռոմայից», որը մեկ խաղ քիչ է անցկացրել։ «Սպեցիան» 17-րդն է՝ 26 միավոր։ Առաջատար «Նապոլին» 29 խաղից հետո ունի 74 միավոր։

Իտալիայի առաջնություն, 30-րդ տուր

«Սպեցիա» - «Լացիո»՝ 0:3 (տեսանյութ)

Չիրո Իմոբիլե, 36, 11մ, Ֆելիպե Անդերսոն, 52, Մարկոս Անտոնիո, 89

Հեռացում՝ Էթան Ամպադու («Սպեցիա»), 84, երկրորդ դեղին քարտ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով