00:42  ,  9 ապրիլի, 2023

«Լացիո» - «Յուվենտուս»՝ 2:1 (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 29-րդ տուրում «Լացիոն» Հռոմում ընդունեց Թուրինի «Յուվենտուսին» եւ հաղթեց 2:1 հաշվով։

Իտալացի Մաուրիցիո Սարիի գլխավորած թիմից աչքի ընկան սերբ կիսապաշտպան Սերգեյ Միլինկովիչ-Սավիչն ու իտալացի կիսապաշտպան Մատիա Ցականյին։

«Յուվենտուսի» գոլը խփեց ֆրանսիացի կիսապաշտպան Ադրիեն Ռաբյոն։

«Լացիոն» 58 միավորով երկրորդն է եւ 5 միավոր առաջ է երրորդ տեղում գտնվող «Ռոմայից»։ Առաջատար «Նապոլին» ունի 74 միավոր։ «Յուվենտուսը» 7-րդն է՝ 44 միավոր։

Իտալիայի առաջնություն, 29-րդ տուր

«Լացիո» - «Յուվենտուս»՝ 2:1 (տեսանյութ)

Սերգեյ Միլինկովիչ-Սավիչ, 38, Մատիա Ցականյի, 53 - Ադրիեն Ռաբյո, 41

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով