16:47  ,  5 ապրիլի, 2023

«Մանչեսթեր Յունայթեդը», «Լիվերպուլն» ու «Տոտենհեմը» կպայքարեն Կիմ Մին Ջեի տրանսֆերի համար

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը», «Լիվերպուլը» եւ «Տոտենհեմը» ամռանը կպայքարեն Իտալիայի առաջնության առաջատար «Նապոլիի» 26-ամյա հարավկորեացի պաշտպան Կիմ Մին Ջեի տրանսֆերի համար, հաղորդում է բրիտանական Daily Mail-ը։

Այս ակումբները պատրաստ են վճարել Կիմ Մին Ջեի հրաժարագինը՝ 40 միլիոն ֆունտ ստերլինգ։ Նրա ծառայություններով հետաքրքրված է նաեւ Ֆրանսիայի չեմպիոն Փարիզի ՊՍԺ-ն։

«Նապոլին» Կիմ Մին Ջեի համար անցած ամռանը թուրքական «Ֆեներբահչեին» վճարել է 18 միլիոն եվրո։ Նրա պայմանագիրը նեապոլյան ակումբի հետ նախատեսված է մինչեւ 2025թ․ հունիս։

Ընթացիկ մրցաշրջանում Կիմ Մին Ջեն «Նապոլիի» հետ բոլոր մրցաշարերում մասնակցել է 36 հանդիպման, խփել է 2 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում