14:37  ,  21 մարտի, 2012

Ուելսը կխաղա աշխարհի չեմպիոնի հետ

Ռեգբիի Վեց ազգերի առաջնության հաղթող Ուելսի հավաքականը 2012 թ. նոյեմբերի 24-ին Կարդիֆի «Միլենյում» ստադիոնում ընկերական հանդիպում կանցկացնի աշխարհի գործող չեմպիոն Նոր Զելանդիայի հետ։

Ուելսցիներն առաջիկայում ընկերական հանդիպումներ կանցկացնեն նաեւ Արգենտինայի, Սամոայի եւ Ավստրալիայի հավաքականների հետ, հայտնում է Sport24-ը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով