21:56  ,  2 ապրիլի, 2023

«Ռոման» հաղթեց «Սամպդորիային» (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 28-րդ տուրում «Ռոման» ընդունեց «Սամպդորիային» եւ հաղթեց 3:0 հաշվով։

Պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմից աչքի ընկան հոլանդացի կիսապաշտպան Ժորժինյո Վեյնալդումը, արգենտինացի հարձակվող Պաուլո Դիբալան եւ իտալացի հարձակվող Ստեֆան Էլ Շաարավին։

«Ռոման» 50 միավորով հավասարվեց երրորդ տեղում գտնվող «Ինտերին» եւ չորրորդն է։ «Սամպդորիան» նախավերջինն է՝ 15 միավոր։

Իտալիայի առաջնություն, 28-րդ տուր

«Ռոմա» - «Սամպդորիա»՝ 3:0 (տեսանյութ)

Ժորժինյո Վեյնալդում, 57, Պաուլո Դիբալա, 88, 11մ, Ստեֆան Էլ Շաարավի, 90+4

Հեռացում՝ Ջեյսոն Մուրիլյո («Սամպդորիա»), 52, երկրորդ դեղին քարտ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով