16:41  ,  2 ապրիլի, 2023

«Մանչեսթեր Սիթին» պատրաստ է ձեռք բերել Անսու Ֆատիին

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» պատրաստ է ձեռք բերել «Բարսելոնայի» եւ Իսպանիայի հավաքականի հարձակվող Անսու Ֆատիին, եթե նա որոշի ամռանը հեռանալ կատալոնական ակումբից, հաղորդում է Football Insider-ը։

20-ամյա ֆուտբոլիստը դժգոհ է, որ իսպանացի Չավիի գլխավորած թիմում նա քիչ խաղաժամանակ է ստանում։ Այդ մասին վերջերս իսպանական մամուլում հայտարարել էր ֆուտբոլիստի հայրը՝ նշելով, որ խորհուրդ է տվել որդուն հեռանալ «Բարսելոնայից»։

Ընթացիկ մրցաշրջանում Ֆատին «Բարսելոնայի» հետ մասնակցել է 25 հանդիպման, խփել է 4 գոլ, կատարել է 3 գոլային փոխանցում։

Նրա պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչեւ 2027թ․ հունիս։ Ֆատիի տրանսֆերային արժեքը գնահատվում է 35 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս