15:12  ,  2 ապրիլի, 2023

Պավար․ Նագելսմանի հեռացումից շատ զարմացած էինք, այս հաղթանակը նվիրում ենք նրան

Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» պաշտպան Բենժամեն Պավարը 4:2 հաշվով հաղթանակը Դորտմունդի «Բորուսիայի» նկատմամբ նվիրել է թիմի նախկին գլխավոր մարզիչ, գերմանացի Յուլիան Նագելսմանին, որին փոխարինել է գերմանացի Թոմաս Տուխելը։

«Նագելսմանի եւ նրա երկու օգնականների հեռացումից շատ զարմացած էինք, այս հաղթանակը նվիրում ենք նրանց։ Բայց սա ֆուտբոլ է, խաղացողները չեն ընդունում այդպիսի որոշումներ։

Նոր մարզիչը շատ փորձառու է եւ հաջողակ։ Պետք է շարժվել առաջ եւ այս հաղթանակի ոգով շարունակել մինչեւ մրցաշրջանի ավարտը»,- Պավարի խոսքը մեջբերում է Bayern & Germany-ն։

Տուխելի նորամուտի խաղում հաղթանակի շնորհիվ «Բավարիան» դարձյալ գլխավորել է Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում