11:24  ,  2 ապրիլի, 2023

«Ռեալն» ընտրություն կկատարի Պոչետինոյի եւ Ռաուլի միջեւ

Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը գլխավոր մարզիչի պաշտոնում ցանկանում է տեսնել Լոնդոնի «Տոտեհեմի» եւ Փարիզի ՊՍԺ-ի նախկին գլխավոր մարզիչ, արգենտինացի Մաուրիսիո Պոչետինոյին, հաղորդում է TyC Sports-ը։

Սակայն Արքայական ակումբի ղեկավարության մեծ մասը ցանկանում է իտալացի Կառլո Անչելոտիից հետո գլխավոր մարզիչի պաշտոնը վստահել ակումբի լեգենդար խաղացող, իսպանացի Ռաուլ Գոնսալեսին, որն այժմ գլխավորում է «Ռեալի» երիտասարդական թիմը։

50-ամյա Պոչետինոն 2022-ի ամռանը ՊՍԺ-ից հեռացվելուց հետո մարզչական աշխատանք դեռ չունի։ Նա համարվում է նաեւ Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչի թեկնածու։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում