01:01  ,  2 ապրիլի, 2023

Մայամի․ Կվիտովան եզրափակիչում ուժեղ էր Ռիբակինայից

Մայամիում անցկացված WTA-1000 շարքի մրցաշարի հաղթողի կոչումը նվաճեց չեխ Պետրա Կվիտովան։

Եզրափակիչում աշխարհի 12-րդ ռակետը մրցեց Ղազախստանի ներկայացուցիչ, 7-րդ ռակետ Ելենա Ռիբակինայի հետ եւ առավելության հասավ երկու սեթում՝ 7:6 (16:14), 6:2 հաշվով։ Պայքարը տեւեց 1 ժամ եւ 42 րոպե։

Մայամիի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 8,8 միլիոն դոլար էր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում