00:51  ,  2 ապրիլի, 2023

«Բարսելոնան» հաղթեց եւ արդեն 15 միավոր առաջ է «Ռեալից» (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 27-րդ տուրում առաջատար «Բարսելոնան» հյուրընկալվեց հետնապահ «Էլչեին»։ Իսպանացի Չավիի գլխավորած թիմը հաղթեց 4:0 հաշվով։

Դուբլի հեղինակ դարձավ լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին։ Աչքի ընկան նաեւ Իսպանիայի հավաքականի հարձակվողներ Անսու Ֆատին ու Ֆերան Տորեսը։

«Բարսելոնան» 71 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 15 միավոր առաջ է երկրորդ տեղում ընթացող «Ռեալից», որը մեկ խաղ քիչ է անցկացրել։

Իսպանիայի առաջնություն, 27-րդ տուր

«Էլչե» - «Բարսելոնա»՝ 0:4 (տեսանյութ)

Ռոբերտ Լեւանդովսկի, 20, 66, Անսու Ֆատի, 56, Ֆերան Տորես, 70

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով