00:36  ,  2 ապրիլի, 2023

Մոյզե Քինի գոլը հաղթանակ բերեց «Յուվենտուսին» (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 28-րդ տուրում Թուրինի «Յուվենտուսը» տանը մրցեց «Վերոնայի» հետ։

Իտալացի Մասիմիլիանո Ալեգրիի գլխավորած թիմը հաղթեց նվազագույն հաշվով։ 55-րդ րոպեին միակ գոլը խփեց Իտալիայի հավաքականի հարձակվող Մոյզե Քինը։

«Յուվենտուսը» 44 միավորով 7-րդ տեղում է, «Վերոնան» 18-րդն է՝ 19 միավոր։

Իտալիայի առաջնություն, 28-րդ տուր

«Յուվենտուս» - «Վերոնա»՝ 1:0 (տեսանյութ)

Մոյզե Քին, 55

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս