21:57  ,  1 ապրիլի, 2023

«Ինտերը» պարտվեց Միլանում (ֆոտո, վիդեո)

Իտալիայի առաջնության 28-րդ տուրում փոխչեմպիոն «Ինտերը» Միլանում մրցեց Ֆլորենցիայի «Ֆիորենտինայի» հետ։ Իտալացի Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմը պարտություն կրեց նվազագույն հաշվով։

53-րդ րոպեին հյուրերի կազմում գոլի հեղինակ դարձավ 33-ամյա իտալացի կիսապաշտպան Ջակոմո Բոնավենտուրան։

Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանն «Ինտերի» մեկնարկային կազմում էր։ 21-րդ րոպեին նա դարպասը գրավելու հրաշալի հնարավորություն ուներ, սակայն սեյվ կատարեց իտալացի դարպասապահ Պիետրո Տերաչանոն (տեսանյութ

78-րդ րոպեին Մխիթարյանին փոխարինեց 21-ամյա ալբանացի կիսապաշտպան Կրիստիան Ասլանին։

«Ինտերը» 50 միավորով երրորդն է, «Ֆիորենտինան» 8-րդն է՝ 40 միավոր։

Իտալիայի առաջնություն, 28-րդ տուր

«Ինտեր» - «Ֆիորենտինա»՝ 0:1 (տեսանյութ)

Ջակոմո Բոնավենտուրա, 53

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով