20:47  ,  1 ապրիլի, 2023

«Շիրակը» պարտության մատնեց «Վանին»

Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 25-րդ տուրում «Շիրակը» Գյումրիում մրցեց Չարենցավանի «Վանի» հետ եւ հաղթեց նվազագույն հաշվով։

Միակ գոլը 68-րդ րոպեին խփեց կոտդիվուարցի հարձակվող Մուսա Փոլ Բակայոկոն։

«Վանը» 30 միավորով 5-րդն է, «Շիրակը» 6-րդն է՝ 27 միավոր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում