19:54  ,  1 ապրիլի, 2023

«Արսենալն» ուժեղ էր «Լիդսից»` 4:1 (ֆոտո, վիդեո)

Անգլիայի առաջնության 29-րդ տուրում առաջատար «Արսենալը» Լոնդոնում մրցեց «Լիդս Յունայթեդի» հետ։ Իսպանացի Միկել Արտետայի գլխավորած թիմը հաղթեց 4:1 հաշվով։

«Արսենալից» դուբլի հեղինակ դարձավ բրազիլացի հարձակվող Գաբրիել Ժեզուսը։ Աչքի ընկան նաեւ անգլիացի պաշտպան Բեն Ուայթը եւ շվեյցարացի կիսապաշտպան Գրանիտ Ջական։

«Արսենալը» 72 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 8 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող չեմպիոն «Մանչեսթեր Սիթիից», որը մեկ խաղ քիչ է անցկացրել։ «Լիդս Յունայթեդը» 17-րդն է՝ 26 միավոր։

Անգլիայի առաջնություն, 29-րդ տուր

«Արսենալ» - «Լիդս Յունայթեդ»՝ 4:1 (տեսանյութ)

Գաբրիել Ժեզուս, 35, 11մ, 55, Բեն Ուայթ, 47, Գրանտի Ջակա, 84 - Ռասմուս Կրիստենսեն, 76

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում