19:22  ,  1 ապրիլի, 2023

«Ունիոն Բեռլինը» հաղթեց եւ 1 միավոր է հետ «Բավարիայից» (տեսանյութ)

Գերմանիայի առաջնության 26-րդ տուրում «Ունիոն Բեռլինն» ընդունեց «Շտուտգարին» եւ հաղթեց 3:0 հաշվով։

«Ունիոն Բեռլինը» 51 միավորով երրորդն է եւ 1 միավոր է հետ երկրորդ տեղում գտնվող չեմպիոն «Բավարիայից», որն այս տուրում ապրիլի 1-ին կընդունի առաջատար Դորտոմունդի «Բորուսիային» (53 միավոր)։ Այդ հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 20:30-ին։

Գերմանիայի առաջնություն, 26-րդ տուր

«Ունիոն Բեռլին» - «Շտուտգարտ»՝ 3:0 (տեսանյութ)

Շերալդո Բեքեր, 51, Կեւին Բեհրենս, 67, Գենկի Հարագուտի, 68, ինքնագոլ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով