18:37  ,  1 ապրիլի, 2023

Համլետ Մանուկյանը՝ աշխարհի կրկնակի չեմպիոն

Հայաստանի թիմը երկրորդ ոսկե մեդալը նվաճեց սպորտային մարմնամարզության աշխարհի երիտասարդական առաջնությունում:

15-ամյա Համլետ Մանուկյանը կրկնակի աշխարհի չեմպիոն հռչակվեց: Անթալիայում անցկացվող սպորտային մարմնամարզության երիտասարդների երկրորդ աշխարհի առաջնությունում ( 17 տարին լրացած) օղակների վարժության եզրափակիչում Համելտ Մանուկյանը 13.633 միավորով դարձավ ոսկե մեդալակիր։

Էրիկ Բաղդասարյանը գրանցեց 13.400 միավոր եւ զբաղեցրեց 4-րդ տեղը:

Ավելի վաղ Անթալիայում Հայաստանը երկու մեդալ էր նվաճել նժույգ թափեր վարժությունում: 15-ամյա Համլետ Մանուկյանը դարձել  էր երիտասարդների աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատչյանը՝ փոխչեմպիոն:

Քիչ անց տեղի կունենա զուգափայտի  վարժության եզրափակիչը, որտեղ տիտղոսի համար կպայքարի այս վարժության Եվրոպայի գործող չեմպիոն Էրիկ Բաղդասարյանը:

Երկրորդ անգամ անցկացվող աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանի հավաքականն առաջին անգամ մասնակցեց թիմային պայքարում եւ գրավեց 4-րդ տեղը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում