17:56  ,  1 ապրիլի, 2023

ԱԱ․ Գագիկ Մկրտչյանը՝ արծաթե մեդալակիր

Ալբանիայում անցկացվող ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնության վերջին օրը +102 կգ քաշային Գագիկ Մկրտչյանը նվաճեց արծաթե մեդալ: Երկամարտում Հայաստանի ներկայացուցիչը գրանցեց 313 կգ արդյունք:

Պոկում վարժությունում Մկրտչյանը բարձրացրեց 139 կգ եւ նվաճեց այս վարժության փոքր բրոնզե մեդալը, հրումում՝ 174 կգ: Այս վարժությունում էլ արժանացավ փոքր արծաթե մեդալի:

+102 կգ քաշային կարգում չեմպիոնի տիտղոսը նվաճեց Վրաստանի ներկայացուցիչ Իրակլի Սակարտվելոն երկամարտի 320 կգ արդյունքով: Բրոնզե մեդալակիր դարձավ Թայպեի ներկայացուցիչ Չենգ Յու Վանգը երկամարտի 310 կգ արդյունքով:

Հիշեցնենք, որ այս առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներից Սերյոժա Բարսեղյանը նվաճել է 67 կգ քաշային կարգի երկամարտի ոսկե մեդալը, փոքր բրոնզե մեդալ է նվաճել 73 կգ քաշային Նարեկ Մկրտչյանը,  երկամարտի բրոնզե մեդալակիր է դարձել 89 կգ քաշային Վալերիկ Մովսիսյանը, 76 կգ քաշային Աննա Ամրոյանը նվաճել է երկամարտի բրոնզե մեդալ։ Աշոտ Մարգարյանը 96 կգ քաշային կարգում է դարձել երկամարտի բրոնզե մեդալակիր։ Էմմա Պողոսյանը 81 կգ քաշային կարգում նվաճել է երկամարտի, պոկում եւ հրում վարժությունների 3 բրոնզե մեդալները։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում