17:35  ,  1 ապրիլի, 2023

Համլետ Մանուկյանը՝ երիտասարդների աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ փոխչեմպիոն (ֆոտո, վիդեո)

Համլետ Մանուկյանը նվաճեց աշխարհի երիտասարդական առաջնության նժույգ թափեր վարժության չեմպիոնի կոչումը,  Մամիկոն Խաչատրյանը՝ փոխչեմպիոնի:

Անթալիայում անցկացվող սպորտային մարմնամարզության երիտասարդների երկրորդ աշխարհի առաջնությունում (մինչեւ 17 տարին լրացած) նժույգ թափեր վարժության եզրափակիչում Հայաստանի երկու ներկայացուցիչները փայլուն արդյունքներով նվաճեցին ոսկե եւ արծաթե մեդալներ: 15-ամյա Համլետ Մանուկյանը հավաքեց 14.633 միավոր եւ դարձավ երիտասարդների աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատչյանը 14.100 միավորով աշխարհի փոխչեմպիոն է:

Ապրիլի 1-ին հայ մարմնամարզիկները մեդալների համար կպայքարեն նաեւ օղակների, զուգափայտի եզրափակիչներում: Օղակների վարժության եզրափակիչ են դուրս եկել Էրիկ Բաղդասարյանը եւ Համլետ Մանուկյանը: Զուգափայտի եզրափակիչում աշխարհի երիտասարդական առաջնության ոսկե մեդալի համար կմրցի Եվրոպայի ոսկե մեդալակիր Էրիկ Բաղդասարյանը:

Երկրորդ անգամ անցկացվող աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանի հավաքականն առաջին անգամ մասնակցեց թիմային պայքարում եւ գրավեց 4-րդ տեղը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում