Ալբանիայում անցկացվող ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնության վերջին օրը մրցահարթակ են դուրս եկել գերծանր քաշային (+102 կգ) ծանրորդները։
Հայաստանը ներկայացնում է Գագիկ Մկրտչյանը։
Հիշեցնենք, որ այս առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներից Սերյոժա Բարսեղյանը նվաճել է 67 կգ քաշային կարգի երկամարտի ոսկե մեդալը, փոքր բրոնզե մեդալ է նվաճել 73 կգ քաշային Նարեկ Մկրտչյանը, երկամարտի բրոնզե մեդալակիր է դարձել 89 կգ քաշային Վալերիկ Մովսիսյանը, 76 կգ քաշային Աննա Ամրոյանը նվաճել է երկամարտի բրոնզե մեդալ։ Աշոտ Մարգարյանը 96 կգ քաշային կարգում է դարձել երկամարտի բրոնզե մեդալակիր։ Էմմա Պողոսյանը 81 կգ քաշային կարգում նվաճել է երկամարտի, պոկում եւ հրում վարժությունների 3 բրոնզե մեդալները։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում