15:55  ,  1 ապրիլի, 2023

«Ալ Հիլյալը» Ռամոսին կառաջարկի 30 միլիոն եվրո աշխատավարձ

Սաուդյան Արաբիայի «Ալ Հիլյալը» 37-ամյա իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսին կառաջարկի տարեկան 30 միլիոն եվրո աշխատավարձ, հաղորդում է ֆրանսիական L’Equipe-ը։

Հունիսին կավարտվի Սերխիո Ռամոսի պայմանագիրը Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի հետ, եւ նա կստանա ազատ գործակալի կարգավիճակ։

Ռամոսի համաձայնությունը ստանալու համար «Ալ Հիլյալը» պատրաստ է առաջարկել նաեւ 50 միլիոն եվրո։

Ընթացիկ մրցաշրջանում Ռամոսը փարիզյան թիմի հետ մասնակցել է 36 հանդիպման, խփել է 2 գոլ, կատարել է 1 գոլային փոխանցում։

Ռամոսի ծառայություններով հետաքրքրված է նաեւ նաեւ Սաուդյան Արաբիայի «Ալ Նասրը», որի կազմում խաղում է 38-ամյա պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում