13:47  ,  1 ապրիլի, 2023

Հրանտ-Լեոն Ռանոսի դուբլը «Բավարիայի» երկրորդ թիմում (տեսանյութ)

Ֆուտբոլի Բավարիայի լիգայի առաջնության 30-րդ տուրում Մյունխենի «Բավարիայի» երկրորդ թիմը 8:1 հաշվով հաղթել է «Հայմշտետենին»։

«Բավարիայի» կազմում դուբլի հեղինակ է դարձել Հայաստանի հավաքականի 19-ամյա հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը, որն աչքի է ընկել 44-րդ եւ 65-րդ րոպեներին։

Ընթացիկ մրցաշրջանում գերմանահայ ֆուտբոլիստը «Բավարիայի» երկրորդ թիմի հետ 29 խաղում խփել է 18 գոլ, կատարել 8 գոլային փոխանցում: 

Գերմանիայի Ռեգիոնալ լիգան (չորրորդ դիվիզիոն) բաժանված է Բավարիայի, Արեւմտյան, Հյուսիսային, Հյուսիսարեւելյան եւ Հարավարեւմտյան լիգաների, որոնց կանոնավոր առաջնության  հաղթողները պայքարը կշարունակեն փլեյ-օֆֆում։

Բավարիայի լիգայի առաջատարը «Ունտերհախինգն» է, որ 29 խաղում վաստակել է 67 միավոր եւ 8 միավոր առաջ է երկրորդ տեղում ընթացող եւ 28 հանդիպում անցկացրած «Վյուրցբյուրգեր Կիկերսից»։ «Բավարիայի» երկրորդ թիմը 29 խաղից հետո 51 միավորով չորրորդն է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում