12:37  ,  1 ապրիլի, 2023

Լուիս Էնրիեկն Twitch-ի ուղիղ եթերներից ստացած գումարը փոխանցել է երեխաների քաղցկեղի դեմ պայքարին

«Բարսելոնայի» եւ Իսպանիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն 2022թ․ աշխարհի առաջնության ժամանակ ուղիղ եթերներից վաստակած գումարը փոխանցել է բարեգործության։

Քաթարում անցկացված աշխարհի առաջնության օրերին 52-ամյա մասնագետը ինտերնետային Twitch մեդիահարթակում ուղիղ եթերներ էր ունենում՝ պատասխանելով երկրպագուների հարցերին։

Վաստակած 30 հազար եվրոն նա փոխանցել է երեխաների քաղցկեղի դեմ պայքարի Enriquea Villavecchia հիմնադրամին, հաղորդում է Mundo Deportivo-ն։

2019թ․ օգոստոսին Լուիս Էնրիկեի դուստրը մահացել է 9 տարեկանում քաղցկեղի հետեւանքով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում