10:17  ,  1 ապրիլի, 2023

Մայամի․ Ալկարասը պարտվեց Սիներին եւ կզրկվի աշխարհի առաջին ռակետի կոչումից

Աշխարհի առաջին ռակետ Կառլոս Ալկարասը չկարողացավ դուրս գալ Մայամիի «Մասթերս» մրցաշարի եզրափակիչ։ Իսպանացի թենիսիստը կիսաեզրափակիչում մրցեց 11-րդ ռակետ, իտալացի Յանիկ Սիների հետ եւ պարտություն կրեց 3 ժամ եւ 1 րոպեում, 7:6 (7:4), 4:6, 2:6 հաշվով։

Այս պարտության պատճառով Ալկարասը կզրկվի աշխարհի առաջին ռակետի կոչումից։ Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի դասակարգման աղյուսակը դարձյալ կգլխավորի սերբ Նովակ Ջոկովիչը։

Եզրափակիչում Սիների մրցակիցը կլինի աշխարհի 5-րդ ռակետ, ռուսաստանցի Դանիիլ Մեդվեդեւը, որը կիսաեզրափակիչում առավելության էր Կարեն Խաչանովի նկատմամբ։

Մայամիի «Մասթերսի» մրցանակային հիմնադրամը 8,8 միլիոն դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English