23:42  ,  31 մարտի, 2023

Մայամի․ Խաչանովը պարտվեց Մեդվեդեւին

Թենիսի Մայամիի «Մասթերս» մրցաշարի եզրափակիչի առաջին ուղեգիրը նվաճեց ռուսաստանցի Դանիիլ Մեդվեդեւը։ Աշխարհի 5-րդ ռակետը մրցեց 16-րդ ռակետ, ռուսաստանցի Կարեն Խաչանովի հետ եւ առավելության հասավ  7:6 (7:5), 3:6, 6:3 հաշվով։ Պայքարը տեւեց 2 ժամ եւ 18 րոպե։

Եզրափակիչի մյուս ուղեգիրը կվիճարկեն աշխարհի առաջին ռակետ, իսպանացի Կառլոս Ալկարասը եւ 11-րդ ռակետ, իտալացի Յանիկ Սիները։

Մայամիի «Մասթերսի» մրցանակային հիմնադրամը 8,8 միլիոն դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով