22:38  ,  31 մարտի, 2023

Գվարդիոլա․ Չենք դառնա չեմպիոն, եթե չհաղթենք բոլոր մնացած խաղերում

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան Պրեմիեր լիգայում տիտղոսը պաշտպանելու միակ պայման է համարում մնացած խաղերում միավոր չկոցնելը։

«Մենք չենք դառնա չեմպիոն այս մրցաշրջանում, եթե չհաղթենք բոլոր մնացած հանդիպումներում»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է մանչեսթերյան ակումբի մամուլի ծառայությունը։

Անգլիայի առաջնության 27 խաղից հետո «Մանչեսթեր Սիթին» 61 միավորվ երկրորդն է եւ 8 միավոր հետ է առաջատար «Արսենալից», որը 28 հանդիպում է անցկացրել։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում