Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան Պրեմիեր լիգայում տիտղոսը պաշտպանելու միակ պայման է համարում մնացած խաղերում միավոր չկոցնելը։
«Մենք չենք դառնա չեմպիոն այս մրցաշրջանում, եթե չհաղթենք բոլոր մնացած հանդիպումներում»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է մանչեսթերյան ակումբի մամուլի ծառայությունը։
Անգլիայի առաջնության 27 խաղից հետո «Մանչեսթեր Սիթին» 61 միավորվ երկրորդն է եւ 8 միավոր հետ է առաջատար «Արսենալից», որը 28 հանդիպում է անցկացրել։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում