21:05  ,  31 մարտի, 2023

«Արարատը» հաղթեց «Լեռնային Արցախին»

Հայաստանի Պրեմիեր լիգայի 25-րդ տուրի մեկնարկային խաղում «Արարատն» ընդունեց «Լեռնային Արցախին» եւ առավելության հասավ 2:0 հաշվով։

48-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց բոսնիացի հարձակվող Ալեքսանդր Գլիշիչը։ 83-րդ րոպեին 11-մետրանոցն արդյունավետ իրացրեց հարձակվող Ռազմիկ Հակոբյանը։

«Արարատը» 25 միավորով 6-րդ տեղում է, «Լեռնային Արցախը» 8-րդն է՝ 21 միավոր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում