18:03  ,  31 մարտի, 2023

ՊՍԺ-ն պատրաստ է բարձրացնել Մեսիի աշխատավարձը

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն պատրաստ է բարձրացնել աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի 35-ամյա հարձակվող Լիոնել Մեսիի աշխատավարձը, որպեսզի նա երկարաձգի պայմանագիրը, հաղորդում է Mundo Deportivo-ն։

Ֆրանսիական L'Equipe-ը հաղորդել էր, որ Մեսին փարիզյան ակումբում ստանում է ամսական 3.37 միլիոն եվրո։ Նրանից ավելի բարձր են վարձատրվում բրազիլացի հարձակվող Նեյմարը (3.67 միլիոն եվրո) եւ ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապե (6 միլիոն եվրո)։

Մեսիի գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։

Ընթացիկ մրցաշրջանում Մեսին ՊՍԺ-ի հետ բոլոր մրցաշարերում մասնակցել է 32 հանդիպման, խփել է 18 գոլ, կատարել 17 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում