16:46  ,  31 մարտի, 2023

Լա Լիգայի ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլիստները

Մադրիդի «Ռեալի» բելգիացի կիսապաշտպան Էդեն Ազարը Իսպանիայի առաջնության ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլիստն է, հաղորդում է L’Equipe-ը։

Մինչեւ հարկերի վճարումը նրա ամսական աշխատավարձը 2,25 միլիոն եվրո է։

  1. Էդեն Ազար («Ռեալ»)՝ 2,25 միլիոն եվրո ամսական 
  2. Ռոբերտ Լեւանդովսկի («Բարսելոնա»)՝ 2,17 միլիոն եվրո
  3. Սերխի Բուսկետս («Բարսելոնա»)՝ 1,91 միլիոն եվրո
  4. Դավիդ Ալաբա («Ռեալ»)՝ 1,88 միլիոն եվրո

5-7. Վինիսիուս Ժունիոր («Ռեալ»)՝ 1,67 միլիոն եվրո

5-7. Ժորդի Ալբա («Բարսելոնա»)՝ 1,67 միլիոն եվրո

5-7. Յան Օբլակ («Աթլետիկո»)՝ 1,67 միլիոն եվրո

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում