15:27  ,  31 մարտի, 2023

ԱԱ․ Հայաստանի մարմնամարզիկների մրցելույթը եզրափակիչում (ուղիղ եթեր)

Թուրքիայի Անթալիա քաղաքում անցկացվող սպորտային մարմնամարզության աշխարհի երիտասարդական (մինչեւ 17 տարեկանը լրացած) երկրորդ առաջնությունում մեկնարկել է բազմամարտի եզրափակիչը։

Հայաստանի հավաքականից բազմամարտի եզրափակիչ են դուրս եկել Էրիկ Բաղդասարյանն ու Համլետ Մանուկյանը:

Ապրիլի 1-ին նժույգ թափեր վարժությունում եզրափակիչում մեդալի համար կպայքարեն Համլետ Մանուկյանը եւ Մամիկոն Խաչատրյանը: Օղակների վարժության եզրափակիչ են դուրս եկել Էրիկ Բաղդասարյանը եւ Համլետ Մանուկյանը: Զուգափայտի եզրափակիչում աշխարհի երիտասարդական առաջնության ոսկե մեդալի համար կմրցի Եվրոպայի ոսկե մեդալակիր Էրիկ Բաղդասարյանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում