13:26  ,  31 մարտի, 2023

«Չելսին» ու «Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում են ձեռք բերել «Ինտերի» դարպասապահին

Անգլիական «Չելսին» ու «Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված են Միլանի «Ինտերի» 26-ամյա կամերունցի դարպասապահ Անդրե Օնանայի ծառայություններով, հաղորդում է իտալական La Gazzetta dello Sport-ը։

«Չելսիի» սկաուտները Անդրե Օնանայի խաղին հետեւել են պորտուգալական «Պորտուի» հետ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի հանդիպումների (1:0; 0:0) ժամանակ։

Օնանան «Ինտերում» հանդես է գալիս անցած տարվանից։ Այս մրցաշրջանում նա միլանյան թիմի հետ մասնակցել է 28 հանդիպման, բաց է թողել 23 գոլ, 14 խաղում դարպասը պահել է անառիկ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս