12:16  ,  31 մարտի, 2023

Մբապեն անվճար կտեղափոխվի «Ռեալ»

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի եւ Ֆրանսիայի հավաքականի 24-ամյա հարձակվող Կիլիան Մբապեն 2024 թվականի ամռանն անվճար կտեղափոխվի Մադրիդի «Ռեալ», հաղորդում է իսպանական AS-ը։

Մբապեի պայմանագիրը փարիզյան ակումբի հետ նախատեսված է մինչեւ 2024թ․ հունիս, եթե այս տարվա ամռանը նա չակտիվացնի մեկ տարով (մինչեւ 2025թ․ հունիս) երկարաձգման կետը։

Մբապեն ՊՍԺ-ի ղեկավարությանն արդեն հայտնել է, որ չի երկարաձգի պայմանագիրը եւ հաջորդ տարի կստանա ազատ գործակալի կարգավիճակ։

Transfermarkt-ը Մբապեի տրանսֆերային արժեքը գնահատում է 180 միլիոն եվրո։

Արքայական ակումբը մտադիր է 2024-ի ամռանը ձեռք բերել նաեւ «Մանչեսթեր Սիթիի» 22-ամյա նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդին, որի տրանսֆերային արժեքն այժմ գնահատվում է 170 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում