Ռուսաստանցի Կարեն Խաչանովը մեկնաբանել է հաղթանակն արգենտինացի Ֆրանսիսկո Սերունդոլոյի նկատմամբ Մայամիի «Մասթերսի» քառորդ եզրափակիչում։
«Սկզբում շատ քամոտ էր։ Չէի կարողանում հասկանալ, թե որ կողմից է փչում քամին։ Հետո սկսեցի ավելի ուժեղ հարվածել, պայքարը հեշտ էր։ Դրանից հետո զգացի, որ վերելքի վրա եմ եւ չեմ կարող վրիպել։ Դա լավ զգացողություն է մրցախաղի ժամանակ։
Կարծում եմ՝ զգալիորեն բարելավել եմ հոգեբանական վիճակս եւ հավատում եմ ուժերիս։ Հիմա ես վայելում եմ խաղը։ Ուրախ եմ, որ այդ ամենը արդյունք է տալիս»,- Խաչանովի խոսքը մեջբերում է ATP-ի կայքը։
Մայամիի «Մասթերսի» կիսաեզրափակիչում Խաչանովի մրցակիցը կլինի ռուսաստանցի Դանիիլ Մեդվեդեւը։ Հանդիպումը տեղի կունենա մարտի 31-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 21:00-ին։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում