10:50  ,  31 մարտի, 2023

Սաուդյան Արաբիայի թիմից հեռացած Ռենարը գլխավորեց կանանց Ֆրանսիայի թիմը

Ֆուտբոլի Սաուդյան Արաբիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացած Էրվե Ռենարը գլխավորել է կանանց Ֆրանսիայի հավաքականը, հաղորդում է Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կայքը։ 54-ամյա մասնագետը կնքել է մեկ տարվա պայմանագիր։

Էրվե Ռենարը Սաուդյան Արաբիայի հավաքականը գլխավորում էր 2019 թվականից։ Նախկինում նա գլխավորել է նաեւ Զամբիայի, Անգոլայի, Կոտ դ՛Իվուարի եւ Մարոկկոյի հավաքականները։

2022թ․ աշխարհի առաջնության առաջին խաղում Սաուդյան Արաբիայի թիմը կամային հաղթանակ էր տարել արգենտինացիների նկատմամբ՝ 2:1: Էրվեր Ռենարի մոտիվացնող խոսքը դարձել էր հիթ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում