10:25  ,  31 մարտի, 2023

«Բավարիայի» տրանսֆերային նպատակը

Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» առաջնային տրանսֆերային նպատակը ամռանը կլինի կենտրոնական հարձակվողի ձեռք բերելը, հաղորդում է Sport1.de-ն։

Հիմնական թեկնածուներն են անգլիացի Հարի Քեյնը («Տոտենհեմ»), նիգերիացի Վիկտոր Օսիմենը («Նապոլի») եւ ֆրանսիացի Ռանդալ Կոլո-Մուանին («Այնտրախտ Ֆրանկֆուրտ»)։

Սպասվում է, որ «Բավարիան» կվաճառի ավստրիացի Մարսել Զաբիտցերի տրանսֆերը։ Այժմ նա վարձակալությամբ հանդես է գալիս անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում