09:04  ,  31 մարտի, 2023

Մայամի․ Ալկարասը կիսաեզրափակիչում է

Աշխարհի առաջին ռակետ Կառլոս Ալկարասը նվաճեց Մայամիի «Մասթերս» մրցաշարի կիսաեզրափակիչի վերջին ուղեգիրը։ Իսպանացի թենիսիստը 6:4, 6:2 հաշվով առավելության հասավ աշխարհի 10-րդ ռակետ, ամերիկացի Թեյլոր Ֆրիցի նկատմամբ։

Եզրափակիչի ուղեգրի համար Ալկարասը կմրցի իտալացի Յանիկ Սիների հետ։

Կիսաեզրափակիչի մյուս զույգը կազմել են ռուսաստանցիներին Կարեն Խաչանովն ու Դանիիլ Մեդվեդեւը։

Մայամիի «Մասթերսի» մրցանակային հիմնադրամը 8,8 միլիոն դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում