00:34  ,  31 մարտի, 2023

Խաչանովը դուրս եկավ կիսաեզրափակիչ եւ կմրցի Մեդվեդեւի հետ

Աշխարհի 16-րդ ռակետ, ռուսաստանցի Կարեն Խաչանովը դուրս եկավ Մայամիի «Մասթերս» մրցաշարի կիսաեզրափակիչ։ Հայ թենիսիստը 6:3, 6:2 հաշվով պարտության մատնեց աշխարհի 31-րդ ռակետ, արգենտինացի Ֆրանսիսկո Սերունդոլոյին։

Կարեն Խաչանովը եզրափակիչի ուղեգրի համար կմրցի աշխարհի 5-րդ ռակետ, ռուսաստանցի Դանիիլ Մեդվեդեւի հետ, որը 6:3, 7:5 հաշվով առավելության է հասել աշխարհի 19-րդ ռակետ, ամերիկացի Կրիստոֆեր Յուբենքսին։

Ավելի վաղ կիսաեզրափակիչ էր դուրս եկել իտալացի Յանիկ Սիները։ Վերջին ուղեգիրը կվիճարկեն աշխարհի առաջին ռակետ, իսպանացի Կառլոս Ալկարասն ու ամերիկացի Թեյլոր Ֆրիցը։

Մայամիի «Մասթերսի» մրցանակային հիմնադրամը 8,8 միլիոն դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում