23:36  ,  30 մարտի, 2023

Զլատան Իբրահիմովիչը վնասվածք է ստացել

«Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը Շվեդիայի հավաքականում ստացած աջ ազդրի վնասվածքի պատճառով բաց կթողնի առնվազն երկու շաբաթ, հաղորդում է Calciomercato-ն։

41-ամյա ֆուտբոլիստը չի օգնի իտալացի Ստեֆանո Պիոլիի գլխավորած թիմին առաջիկա երկու հանդիպումներում։

Ապրիլի 2-ին «Միլանը» կխաղա «Նապոլիի», ապրիլի 8-ին՝ «Էմպոլիի» հետ։

Իտալիայի ընթացիկ առաջնությունում Իբրահիմովիչը մասնակցել է 4 հանդիպման, խփել 1 գոլ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում