21:36  ,  30 մարտի, 2023

Լա Լիգա․ Գրիզմանը՝ ամսվա լավագույն խաղացող

Մադրիդի «Աթլետիկոյի» ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանը ճանաչվել է Իսպանիայի առաջնության լավագույն ֆուտբոլիստ մարտին տեղի ունեցած հանդիպումների արդյունքում, հաղորդում է Լա Լիգայի մամուլի ծառայությունը։

Այս ամիս «Աթլետիկոն» 6:1 հաշվով հաղթել էր «Սեւիլիային, 1:0 հաշվով՝ «Ժիրոնային», 3:0 հաշվով՝ «Վալենսիային»։ Այդ հանդիպումներում Գրիզմանը դարձել է 2 գոլի եւ 1 գոլային փոխանցման հեղինակ։

Մրցանակին հավակնում էին նաեւ Էնես Ունալը  («Խետաֆե»), Ռաֆինյա Դիասը («Բարսելոնա»), Յագո Ասպասը («Սելտա»), Սեմյուել Չուկվուեզեն («Վիլյառեալ»), Բորխա Իգլեսիասը («Բետիս») եւ Դավիդ Սիլվան («Ռեալ Սոսիեդադ»)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով