Մադրիդի «Աթլետիկոյի» ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանը ճանաչվել է Իսպանիայի առաջնության լավագույն ֆուտբոլիստ մարտին տեղի ունեցած հանդիպումների արդյունքում, հաղորդում է Լա Լիգայի մամուլի ծառայությունը։
Այս ամիս «Աթլետիկոն» 6:1 հաշվով հաղթել էր «Սեւիլիային, 1:0 հաշվով՝ «Ժիրոնային», 3:0 հաշվով՝ «Վալենսիային»։ Այդ հանդիպումներում Գրիզմանը դարձել է 2 գոլի եւ 1 գոլային փոխանցման հեղինակ։
Մրցանակին հավակնում էին նաեւ Էնես Ունալը («Խետաֆե»), Ռաֆինյա Դիասը («Բարսելոնա»), Յագո Ասպասը («Սելտա»), Սեմյուել Չուկվուեզեն («Վիլյառեալ»), Բորխա Իգլեսիասը («Բետիս») եւ Դավիդ Սիլվան («Ռեալ Սոսիեդադ»)։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում