20:33  ,  30 մարտի, 2023

Եղիշե Մելիքյան․ Բոլոր հաղթանակներին հասել ենք միասնականության շնորհիվ (ֆոտո)

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի ղեկավարությամբ պատրաստվում է Պրեմիեր լիգայի 25-րդ տուրի հանդիպմանը ԲԿՄԱ-ի հետ։

«Եթե մենք ցանկանում ենք պահպանել այս կայունությունն ու արդյունքը, պետք է իրար հետ լինենք՝ միասին աշխատենք, փորձենք եւ առաջ գնանք։

«Փյունիկում» աշխատելու ընթացքում բոլոր հաղթանակներին հասել ենք միասնականության շնորհիվ»,- Եղիշե Մելիքյանի խոսքը մեջբերում է երեւանյան ակումբի մամուլի ծառայությունը։

Հայաստանի առաջնության 24 տուրից հետո «Փյունիկը» 49 միավորով երրորդն է եւ 7 միավոր առաջ է չորրորդ տեղում գտնվող «Ալաշկերտից»։ Երկրորդ տեղում ընթացող «Արարատ-Արմենիան» ունի 53 միավոր։ Ձմեռային դադարից հետո «Փյունիկը» 5 անընդմեջ հաղթանակ է տարել։

«Փյունիկ» - ԲԿՄԱ հանդիպումը տեղի կունենա ապրիլի 1-ին եւ կմեկնարկի 16:00-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով