19:45  ,  30 մարտի, 2023

ԱԱ․ Աշոտ Մարգարյանը՝ բրոնզե մեդալակիր

Ալբանիայում անցկացվող ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Աշոտ Մարգարյանը 96 կգ քաշային կարգում նվաճեց երկամարտի բրոնզե մեդալը՝ ցույց տալով 300 կգ արդյունք։

Նա նվաճեց նաեւ երկու փոքր բրոնզե մեդալ։ Պոկում վարժությունում Աշոտ Մարգարյանը բարձրացրեց 137 կգ, հրում վարժությունում՝ 163 կգ։

Հիշեցնենք, որ այս առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներից Սերյոժա Բարսեղյանը նվաճել է 67 կգ քաշային կարգի երկամարտի ոսկե մեդալը, փոքր բրոնզե մեդալ է նվաճել 73 կգ քաշային Նարեկ Մկրտչյանը,  երկամարտի բրոնզե մեդալակիր է դարձել 89 կգ քաշային Վալերիկ Մովսիսյանը, 76 կգ քաշային Աննա Ամրոյանը նվաճել է երկամարտի բրոնզե մեդալ։

Տղամարդկանց թիմի կազմում մարզիչներ Երվանդ Կիրակոսյանի եւ Հարություն Եղոյանի գլխավորությամբ հանդես կգան նաեւ Ռուստամ Սահրադյանը (102 կգ), Գագիկ Մկրտչյանը (+102 կգ)։

Կանանց թիմի կազմում Տարոն Թովմասյանի ղեկավարությամբ հանդես կգա նաեւ Էմմա Պողոսյանը (81 կգ)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում