17:46  ,  30 մարտի, 2023

Երիտասարդական ԱԱ․ Աննա Ամրոյանը՝ բրոնզե մեդալակիր

Ալբանիայում անցկացվող ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Աննա Ամրոյանը նվաճեց երկամարտի բրոնզե մեդալը 76 կգ քաշային կարգում։

Աննա Ամրոյանը երկամարտում հավաքեց 204 կգ։ Պոկում վարժությունում նա 88 կգ արդյունքով գրավեց 5-րդ տեղը, հրումում վարժությունում 116 կգ արդյունքով չորրորդն էր։

Չեմպիոնի կոչումը երկամարտի 222 կգ (101+121) արդյունքով նվաճեց ամերիկացի Էլլա Նիկոլսոնը։

Կանանց Հայաստանի հավաքականը պայքարը սկսել էր մարտի 29-ին։ Հայաստանի առաջին մասնակից Ալինա Սուքիասյանը 71 կգ քաշայինների պայքարում երկամարտի 182 կգ արդյունքով գրավել էր 8-րդ տեղը: 

Հիշեցնենք, որ մարտի 27-ին Հայաստանի ներկայացուցիչ Սերյոժա Բարսեղյանը նվաճել է 67 կգ քաշային կարգի երկամարտի ոսկե մեդալը: Մարտի 28-ին փոքր բրոնզե մեդալ է նվաճել 73 կգ քաշային Նարեկ Մկրտչյանը: Մարտի 29-ին էլ երկամարտի բրոնզե մեդալակիր է դարձել 89 կգ քաշային Վալերիկ Մովսիսյանը:

Տղամարդկանց թիմի կազմում մարզիչներ Երվանդ Կիրակոսյանի եւ Հարություն Եղոյանի գլխավորությամբ հանդես կգան նաեւ Աշոտ Մարգարյանը (96 կգ), Ռուստամ Սահրադյանը (102 կգ), Գագիկ Մկրտչյանը (+102 կգ)։

Կանանց թիմի կազմում Տարոն Թովմասյանի ղեկավարությամբ հանդես կգան նաեւ Էմմա Պողոսյանը (81 կգ)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում